Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում․ ավելի քան 300 մարդ է զոհվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը մարտի լույս 18-ի գիշերը տասնյակ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ The Times of Israel-ը, վկայակոչելով Իսրայելի բանակի հայտարարությունը, գրում է, թե թիրախավորվել են ՀԱՄԱՍ-ի միջին օղակի հրամանատարները, խմբավորման քաղբյուրոյի անդամներն ու ենթակառուցվածքները:

Իսրայելական բանակի տվյալներով՝ մինչ այժմ տասնյակ հարվածներ են հասցվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրամանով։

Բանակը հայտարարել է, թե մասշտաբային հարվածներ է հասցրել այն բանից հետո, երբ նկատել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները հարձակումներ են նախապատրաստում Իսրայելի վրա և փորձում են վերախմբավորվել: Պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ հարվածները հասցվել, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ազատ արձակել պատանդներին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ին՝ զինադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով:

«Այսուհետ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի մեծացող ռազմական հզորությամբ»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունն անժամկետ է և ակնկալվում է ընդլայնել այն:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան էլ ասել է, որ Իսրայելը որոշել է զոհաբերել իր պատանդներին՝ խախտելով հունվարյան զինադադարից հետո հարաբերական անդորրը և վերսկսելով զանգվածային ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

«Պատերազմը վերսկսելու՝ Նեթանյահուի որոշումը օկուպացիոն ուժերի բանտարկյալներին զոհաբերելու և նրանց մահապատժի դատապարտելու որոշում է»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Իզզաթ ալ-Ռիշքը՝ հավելելով, որ Իսրայելի վարչապետն օգտագործում է մարտերը որպես քաղաքական «փրկարար նավ»՝ ուշադրությունը ներքին ճգնաժամերից շեղելու համար։

ՀԱՄԱՍ-ի երկու աղբյուրներ էլ AFP-ին հայտնել են, որ Իսրայելի գիշերային հարվածների հետևանքով սպանվել է գեներալ Մահմուդ Աբու Վաթֆան, որը ղեկավարում էր այդ տարածքում զինյալ շարժման ներքին գործերի նախարարությունը:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զինադադարից ի վեր իսրայելական ամենաուժեղ հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 330-ի, որոնց մեծ մասը պաղեստինցի կանայք և երեխաներ են։ Հարյուրավոր վիրավորներ կան, որոնցից տասնյակները ծայրահեղ ծանր վիճակում են, AFP-ին ասել է առողջապահության նախարար Մուհամմեդ Զաքութը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի