Պաշտոնանկություն ու նշանակումներ Կառավարությունում
Քաղաքականություն
18.03.2025 | 10:24
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝
Ասատուր Վարդանյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ու մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։