Փետրվարի 6-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային: Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։ Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում …

