Մինչև 2026 թվականը ծայրահեղ աղքատության վերացումը Կառավարության թիրախում է․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
18.03.2025 | 13:23ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցով հանդես են գալիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։