Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել արտերկրում բնակվող Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերների նկատմամբ

Լուրեր

07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
Բոլորը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել երկրից արտագաղթած մի շարք քաղաքացիների նկատմամբ։ Նրանց թվում են Ադրբեջանի իշխանություններին, այդ թվում`նախագահ Իլհամ Ալիևին կոշտ քննադատող բլոգերներ, գործարարներ, համացանցային ալիքների ղեկավարներ, որոնք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Գլխավոր դատախազության քննչական վարչությունը պաշտոնական ծանուցումներ է ուղարկել մեղադրյալներին՝ Իլգար Հաջիևին, Մուհամմադ Միրզալիին, Գուրբան Մամեդովին, Էլշադ Մամեդովին, Գաբիլ Մամեդովին, Թուրալ Սադիգլիին՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 467-13.4-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

Ադրբեջանում ժամանակին բազմաթիվ մրցույթներ շահած «Ակորդ» ընկերության ղեկավար Իլգար Հաջիևը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում և հայտնի է Ադրբեջանի կառավարության հասցեին իր կոշտ քննադատությամբ։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նա պետք է ներկայանա Քննչական վարչություն հուլիսի 14-ին։ Հաջիևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն), նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև բլոգերներ Մուհամմադ Միրզալին եւ Գաբիլ Մամեդովը։ Միրզալին Ֆրանսիայում հարձակման էր ենթարկվել, դանակահարության հետևանքով մի քանի վնասվածքներ ստացել։ Դեպքի առնչությամբ մի քանի մարդ էր ձերբակալվել։

Մեկ այլ բլոգեր՝ Գաբիլ Մամեդովը, որը հայտնի է իշխանությունների հասցեին կոշտ հայտարարություններով, հրավիրվել է Գլխավոր դատախազության քննչական վարչություն, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 24 հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն։

Գլխավոր դատախազություն հրավիրվածներից է նաև փաստաբան և Azerifreedom հեռուստաալիքի ղեկավար Գուրբան Մամեդովը։ Նա մեղադրվում է ահաբեկչության և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Մինչ Ադրբեջանից գաղթելը նա մի քանի անգամ ձերբակալվել է տարբեր մեղադրանքներով։ Իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

Գլխավոր դատախազություն հրավիրել է նաև Թուրալ Սադիգլին՝ Azad Söz ալիքի ղեկավարը։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու և այլ անօրինական գործունեության մեջ։

Սադիգլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա հեռակա կալանավորվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի