Կիևում չեն բացառում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկումը, եթե դա օգնի ապահովել Ուկրաինայի անվտանգությունը․ Politico

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները կարող են վերջնականապես չեղյալ հայտարարվել, եթե դա օգնի Ուկրաինայի անվտանգության և արդարության ապահովմանը։ Այս մասին Politico-ին ասել է Ուկրաինայի նախագահի պատժամիջոցների հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը։

Նա ասել է, որ երկրների վերադարձը ռուսական շուկաներ, որոնք այս կամ այն ​​կերպ բիզնես են վարում Ռուսաստանի հետ, պարզապես «ժամանակի հարց է», բայց դա պետք է տեղի ունենա ճիշտ պայմաններում։ Տնտեսական սահմանափակումները, էմբարգոն և ռուսական էներգակիրների ներմուծման արգելքները, նրա խոսքով, «ունեն իրենց նպատակները, որոնք կարող են դրդել Ռուսաստանին դադարեցնել իր ագրեսիան և ստիպել նրան գործարք կնքել տևական խաղաղության համար», այլ ոչ թե պարզապես լինել «ինչ-որ պատիժ»:

Վլասյուկն ասել է, որ «վաղաժամ է խոսել այն մասին, թե կոնկրետ պատժամիջոցների վերացումն ինչ գործարքների մաս պետք է կազմի»։

«Մենք ուղղակի ուզում ենք այս պահին համոզվել, որ նախ՝ Ռուսաստանն էական քայլեր կկատարի այդ ուղղությամբ, հետո նոր պատժամիջոցների վերացման մասին որևէ քննարկում կառաջանա։ Մենք արդեն տեսել ենք, որ ռուսները փորձում են որոշ հարցեր տալ՝ արդյո՞ք այդ պատժամիջոցները պետք է չեղարկվեն, գոնե դրանցից մի քանիսը, ինչը մեզ ավելի լավ պատկերացնում է տալիս, թե որ պատժամիջոցներն են ամենացավոտը»,- ասել է  Վլասյուկը:

Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ որպես ցանկացած երկարաժամկետ համաձայնագրի մաս, որը պետք է ապահովի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Կիևը կփնտրի «արդարություն իր ժողովրդի համար», հավանաբար, ներառյալ «փոխհատուցում ուկրաինացիների համար»՝ հաշվի առնելով նրանց զոհաբերությունների մասշտաբները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի