Բուսաբանական այգու հաստաբուն կաղնիները նախ հատել են, ապա 3 օր անց հանձնաժողով կազմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կացինն ու սղոցները ձեռքներին այս մարդիկ հեռանում են Բուսաբանական այգու այն հատվածից, որտեղից շուրջ երկու տասնյակի հասնող հաստաբուն կաղնիներ են հատվել։ Նախօրեին համացանցում հրապարակված ծառերի սպանդն արձանագրող աղմկահարույց լուսանկարներից հետո Բուսաբանական այգում վախի մթնոլորտ է, իսկ պատասխանատուներն իրարամերժ տեղեկություններ են հայտնում։ Երկու օր առաջ՝ մարտի 15-ին, բլոգեր Էդուարդ Հայրումյանն ահազանգեց հաստափոր կաղնիների հատման մասին՝ լուսանկարներ հրապարակելով։ Այժմ սաղարթախիտ ծառերի փոխարեն հատված կաղնիների կոճղերով տեսարան է։

Խնդրի մասին ահազանգած Էդուարդ Հայրումյանը երկու օրվա մեջ այգու այս հատվածում այլ պատկերի է ականատես լինում։ Շաբաթ օրն իր այցի ժամանակ կաղնիները հատված ու մասնատված է տեսել՝ գետնին գցված, իսկ այսօր Factor TV-ի նկարահանումների ժամանակ նշում է՝ հետքերը մաքրել են։

Factor TV-ն հատված կաղնիների տարածքում նկարահանում էր իրականացվում, երբ Բուսաբանական այգու տնօրենի գլխավորությամբ մի խումբ աշխատակիցներ ժամանեցին այնտեղ։ Շաբաթ-կիրակին վայելելուց հետո՝ աշխատանքային երկուշաբթի, այն էլ միայն երկրորդ կեսին, հատված կաղնիների կոճղերի գլխին կանգնած Բուսաբանական այգու թիմը, նկարահանվել չցանկանալով, հայտարարում է՝ դեռ նոր պետք է հասկանան, թե ինչ է եղել։

Բուսաբանական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանը, որը նաև նախկինում զբաղեցրել է այգու տնօրենի պաշտոնը, պատասխանելու համար արդեն երեք օր հանրությանը տանջող հարցին՝ ինչո՞ւ են հատվել կաղիները, պայմաններ է թելադրում։ Ի վերջո, հարցազրույցի համաձայնելուց հետո Ժիրայր Վարդանյանը հակված էր ցույց տալ մի քանի տարի առաջ հատված կաղնիների՝ դեռևս հողի մեջ մնացած կոճղերը։

Բուսաբանական այգու գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանի խոստովանությունից հետո, որ նոր հատված ծառեր կան, առաջարկեցինք ներկայացնել իրավական հիմքերը, թե ինչ հիմնավորմամբ են որոշել կաղնիները կտրել։ Վարդանյանն առաջարկեց վստահել իր ազնիվ խոսքին՝ այդպես էլ չտրամադրելով յուրաքանչյուր ծառի հատման համար տրված եզրակացությունը հավաստող փաստաթուղթ։

Բուսաբանական այգու փոխտնօրեն-գլխավոր գյուղատնտես Նորիկ Շատոյանը վստահեցնում է՝ փաստաթղթեր ունի, որ ծառերը չորացած են եղել, հատման ենթակա։ Փաստաթղթերով խոսքն ապացուցելու պատրաստակամ Նորիկ Շատոյանի հետ իր առաջարկած երթուղիով շրջեցինք այգու տարածքում՝ մինչ վարչական գրասենյակ հասնելը։ Նա ընթացքում ցույց էր տալիս առաջիկայում հատվող ծառերը, այգու տարածքում իրականացվող փոփոխությունների ընթացքին ծանոթացնում, բայց այդպես էլ բանը չհասավ փաստաթղթերին։ Մի քանի մետր էր մնացել գրասենյակ հասնելուն, երբ նա կտրուկ հրաժարվեց փաստաթղթեր տրամադրել։

Բուսաբանական այգում մեկ ժամ շրջելով՝ արդեն երկրորդ պատասխանատուից փաստաթղթեր չստանալուց հետո Factor TV-ին հաջողվեց հանդիպել նաև տնօրենին։ Պարզվեց՝ ծառերը հատելու օրինական հիմքեր չունի նաև նորանշանակ տնօրենը։

Անտեղյակ տնօրենը հաստ բներով ծառերը հատել և մաս-մաս կտրտելու մասին հրապարակումներից հետո է միայն հանձնաժողով ձևավորել ու փորձում է հասկանալ, թե ինչ հիմքով են կաղնիները ոչնչացվել։

Երեք օր է անհրաժեշտ Ժաննա Հովակիմյանին՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես մոտ երկու տասնյակ հաստաբուն կաղնիները հատվեցին։ Մինչ Factor TV-ն փորձում էր հատված կաղնիների վերաբերյալ իրավական հիմքեր պեղել, ծառերը հատած աշխատակիցներից մեկը Էդուարդ Հայրումյանին որոշակի մանրամասներ ներկայացրեց։ Ըստ նրա փոխանցած տեղեկության՝ ծառերը կտրվել են 2024 թվականի տարեվերջին։

Ամփոփելով՝ կարող ենք նշել՝ առկա է փաստ, որ կաղնիները հատվել են, չկան կամ չի ներկայացվում ծառերը կտրելու վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ, որը կհերքի կամ կհաստատի ծառերի առողջ լինելը։ Այսքանով հանդերձ, իրավապահ համակարգը որևէ գործընթաց չի նախաձեռնել հանգամանքները պարզաբանելու համար։ ՔԿ-ից Factor TV-ին հայտնեցին, որ կառույցը խնդրով չի զբաղվում։ Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը Factor TV-ին փոխանցեց, որ հանցագործության մասին ոստիակնություն հաղորդում է ներկայացրել։

Հավելենք՝ որպեսզի կաղնու բունը հասնի այսպիսի չափերի, անհրաժեշտ է  20-40 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան