Իրանը մանրակրկիտ վերլուծելուց հետո կպատասխանի Թրամփի նամակին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին կպատասխանի այն մանրակրկիտ վերլուծելուց հետո՝ հավելելով, որ ԶԼՄ-ներում շրջանառվող ենթադրությունները ճշգրիտ չեն, գրում է Mehr գործակալությունը։

Ճեպազրույցի ժամանակ նա հրաժարվել է հրապարակել նամակի բովանդակությունը, սակայն ընդգծել է, որ այն էականորեն չի տարբերվում Թրամփի՝ հրապարակայնորեն հայտարարված դիրքորոշումներից։ Նա նաև հերքել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Օման կատարած այցի և նամակի միջև որևէ կապ՝ պարզաբանելով, որ այցը կապված է տարածաշրջանային զարգացումների և Ջիդդայում վերջին հանդիպումների հետ։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ դատապարտել էր Թրամփի վարչակազմի մաքսիմալիստական ​​մոտեցումն Իրանի նկատմամբ՝ ասելով, որ  Թեհրանը Ուկրաինա չէ և չի բանակցի ԱՄՆ-ի հետ սպառնալիքների կամ հարկադրանքի ներքո։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված Դոնալդ Թրամփի նամակը փոխանցվել էր ԱՄԷ-ի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի