Երևանի պարեկները 7 օրում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 17, չամրակապված վարելու՝ 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 319, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 190, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 27 և 1572 այլ իրավախախտումներ։ 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 293-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 92-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 76 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14473 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 200, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 728 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 114, չամրակապված վարելու՝ 3388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 368, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 555, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 33, արագության գերազանցման՝ 2271 և 4227 այլ իրավախախտումներ։ 419 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1359-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 498-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 141-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 57 անձ։