Կպահպանվի՞ արդյոք Կոմիտասի շուկան․ «Ջի Թի Բի Թաուեր»-ը շինթույլտվություն դեռ չի ստացել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կոմիտասի շուկայի հարակից տարածքում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ժամկետները դեռևս պարզ չեն՝ «Յունիոն-Սերվիս» ՍՊ ընկերությունը դեռևս չի ստացել շինարարության թույլտվություն։ Երևանի քաղաքապետարանից Factor.am-ին հայտնեցին, որ ընկերությունը չի դիմել քաղաքապետարան՝ աշխատանքային նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման հայտով։

2024 թ-ի հոկտեմբերին համաձայնեցվել էր Կոմիտասի պողոտա հ․53/10 հասցեում համալիրի կառուցման էսքիզային նախագիծը, իսկ ավելի վաղ՝ 2024-ի հունիսին, քաղաքապետարանի կողմից տրամադրվել էր նախագծման թույլտվությունը: Ընկերությունը հայտարարել էր, որ Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի:

Համալիրի տեսքը այստեղ։

«Յունիոն-Սերվիս» ՍՊԸ-ն, հիշեցնենք, դեռ 2002 թ-ից Կոմիտասի փակ շուկայի սեփականատերն էր։ Ընկերությունը պատկանում էր ՀՅԴ-ական Աշոտ Փափազյանին, իսկ 2022 թ-ի սեպտեմբերին այն ձեռք է բերել «Ջի Թի Բի Հոլդինգսի» սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր՝ Նոնո Սարգսյանի ամուսինը։ Պետական ռեգիստրում որպես ընկերության իրական շահառու Նոնո Սարգսյանն է գրանցված։ Նրանց հիմնադրած ընկերություններին Factor.am-ն անդրադարձել էր դեռ 2023 թ-ին։

2025 թ-ին «Յունիոն-Սերվիս» ընկերությունն անվանափոխվել է և կոչվում է «Ջի Թի Բի Թաուեր» ՍՊԸ։

Տեր-Ղազարյան-Սարգսյան զույգն առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման նախագծով, որը հետագայում ադրբեջանական ճնշման պատճառով տեղափոխվեց Արարատ բնակավայր։ 2024 թ-ի հունվարին ՀՀ կառավարությունը 3․5 մլրդ դրամ արտոնյալ բյուջետային վարկ է տվել գործարանի կառուցման համար։ Օրերս՝ մարտի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ գործարան և ծանոթացել աշխատանքին։

Գ․ Տեր-Ղազարյանի մասնակցությամբ մեկ այլ աղմկահարույց նախագիծ է  «Կասկադ» համալիրի վերնամասի կառուցապատումը։ Նրան պատկանող «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն կոնսորցիումի ներկայացուցիչն է, որը հաղթել է քաղաքապետարանի մրցույթում և իրավունք է ստացել իրականացնել «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագիծն ու Կասկադի հարևանությամբ կրկին բազմաֆունկցիոնալ հսկա համալիր կառուցել։ 

Գայանե Խաչատրյան