Ովքեր են Երասխի մետալուրգիական գործարանի իրական շահառուները

Լուրեր

12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օրերս տեսանյութ էր հրապարակել և գրել, որ Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ «Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- գրել էր նախարարը։

Արարատի մարզի Երասխ գյուղում սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան կառուցող ընկերությունը «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն է։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը ստացվել է այս տարի մարտի 30-ին։

Եզրակացությունում նշված է, որ Երասխ բնակավայրում գտնվող 1.5 հա պահեստարանների տարածքում նախատեսվում է իրականացնել սև մետաղի ջարդոնի վերամշակում և դրանից ստանալ ամրաններ ու աղացների գնդեր։

«ՀՀ-ում շահագործվող երկաթի հանքեր չկան, սակայն պողպատից ստացվող արտադրանքի պահանջարկը Հանրապետությունում գնալով աճում է։ Դա կապված է նաև Հանրապետությունում շինարարության ծավալի աննախադեպ աճի հետ, որի համար անհրաժեշտ հիմնական նյութերից մեկը հանդիսանում է որակյալ և մատչելի գներով ամրանի (արմատուրայի) ձեռքբերումը։ Ամրանը Հայաստանը հիմնականում ձեռք է բերում Ռուսաստանից, Ուկրաինայից, Պարսկաստանից, որոշ քանակն էլ արտադրվում է Հայաստանում։ Բացի այդ հանքահարստացման, ցեմենտի, գաջի գործարաններում տեղադրված գնդավոր աղացների համար անհրաժեշտ են պողպատե գնդեր՝ հումքի աղացման համար։ Հիմնականում այդ գնդերը ներմուծվում են տարբեր երկրներից և մի փոքր մաս էլ արտադրվում է Չարենցավանում, Ալավերդում։ Փաստացի երկաթի ջարդոնի տոննան 40 000-45 000 դր վաճառում ենք արտերկրներին և նրանցից 9-10 անգամ ավել գնով գնում պատրաստի ապրանք։ Հետևաբար, անհրաժեշտ է երկրի ներսում զարգացնել սեփական երկրորդական հումքի օգտագործումը, ինչը թույլ կտա ստեղծել Հանրապետությունում լրացուցիչ աշխատատեղեր, ավելացնել ուղղակի և անուղղակի մուտքերը բյուջե, մրցակցության հաշվին նվազեցնել տվյալ արտադրանքի գները տեղական շուկայում»,- նշված է հիմնավորման մեջ։
Ի տարբերություն Վահան Քերոբյանի՝ նախագծի հեղինակները շատ ավելի քիչ աշխատատեղ են խոստանում։ «Այս գործարանի նախագծի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 200-250 աշխատատեղ»,- գրված է փաստաթղթում։

Փորձաքննություն՝ առանց անկախ փորձագետների

Երասխում սև մետաղի ջարդոնի վերամշակման նախագիծը 4 անգամ հասարակական լսումներ է անցել։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից Factor.am-ին տրամադրել են այդ լսումների արձանագրությունները։ Ըստ դրանց՝ լսումներին մասնակցել են պետական մարմինների՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, համայնքապետարանի ներկայացուցիչներ, «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ի և նախագծող կազմակերպության ղեկավարներ ու աշխատակիցներ և համայնքի բնակիչներ։ Բնապահպանական հասարակական կառույցները լսումներին չեն մասնակցել։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը և «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ լսումների մասին տեղյակ չեն եղել։

Ըստ նախագծի՝ մետաղի ձուլումն իրականացվելու է ինդուկցիոն (էլեկտրական) վառարաններում։ Ձուլման ընթացքում ավելացվող նյութերի արդյունքում ստացվելու են պահանջվող որակի պողպատի մակնիշներ՝ Fe-415, Fe-500, Fe-550։

Երասխ գյուղից 2 կմ հեռավորության վրա Խոսրովի արգելոցն է։ Գազերը, փոշին մաքրելու համար նախատեսվում է ներդնել փոշեզտիչ, հակարհդեհային սարքեր, կեղտաջրերի մաքրման կայան։ Մթնոլորտային օդի որակի կանոնավոր մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է ծախսել տարեկան 930 հազար դրամ։ Գործարանի աշխատանքի ընթացքում առաջացած թափոնը՝ խարամը, նախատեսվում է օգտագործել ճանապարհաշինությունում և այլ նպատակներով։

Գործարանի բացման մասին լուրը դժգոհությամբ են ընդունել Ադրբեջանում։ Հայտարարում են՝ քանի որ գործարանը լինելու է Նախիջևանի հետ սահմանին, այդ հարցը պետք է համաձանեցվի Ադրբեջանի կառավարության և հանրության հետ: Այս առնչությամբ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, այն մեջբերում ենք ամբողջությամբ․

«Այսօր մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, որ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։

Չկարևորելով Ադրբեջանի վերոնշյալ հայտարարությունը՝ այնուամենայնիվ, օգտվելով հայաստանյան հասարակությանը մեր նախագծի մասին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունից և ելնելով թափանցիկ ու հաշվետու գործունեություն իրականանցնելու սեփական հանձնառությունից, «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հայտնում է հետևյալը․

Կառուցվող մետաղաձուլարանի սեփականատեր հանդիսանում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմաված կարգով դիմել և ներպետական իրավասու մարմնի՝ ՀՀ բնապահապանության նախարարության կողմից ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատաասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։ Եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։ Նշենք նաև, որ մետաղաձուլարանը չի շահագործվում և դեռևս գտնվում է կառուցման փուլում։

Ի հավելումն նշվածի, հայտնում ենք, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն շարունակելու է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության համար այդքան կարևոր սահմանամերձ Երասխ համայնքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Թերևս, սրանով է պայմանավորված հարևան պետութան այսչափ ջղաձիգ արձագանքը։ Ի հեճուկս թշնամական շարժառիթներ ունեցող վերոնշյալ գործողությունների, մենք լիակամ ենք շարունակելու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար այդքան կարևոր մեր նախագիծը սահմանամերձ Երասխ համայնքում»։

Թեմայի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում․ տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ովքե՞ր են «Ջի Թի Բի Սթիլ»-ի իրական շառուները
 

Երասխի մետալուրգիական գործարանի իրական շահառուները by Factor tv

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն գրանցվել է 2022 թ-ի հուլիսին։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերւթյունը հիմնադրել է «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն, որը գրանցված է Հայաստան, Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթ Անհաղթի փ. 25 հասցեում։ Հոլդինգսի 50% բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգն է, մյուս 50%-ը պատկանում է Նոնո Սարգսյանին՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր դստերը։ 

Այս տարվա մայիսի 5-ին «Ջի Թի Բի Սթիլի» սեփականատերերը փոխվել են․ այժմ ընկերության հավասար բաժնետերերն են ԱՄՆ-ում գրանցված «ՍԻԷՍԻ Գլոբալ Ինվեսթմենթս» ՍՊԸ-ն (ԱՄՆ, Լաս Վեգաս ՆՎ 89128, 8321 Օլիվե Կանյոն դր.) և «Վիրտուալ Ֆոնդինգ» ՍՊԸ-ն (ԱՄՆ, Շայեն Վայոմինգ 82001, 1712 Պիոներ պող., փող. 299)։

Սակայն սեփականատերերի այս փոփոխությունն, ըստ էության, իրական չէ, քանի որ «ՍԻԷՍԻ Գլոբալ Ինվեսթմենթսի» հիմնադիրը նույն Բոբբի Սինգհ Կանգն է, իսկ «Վիրտուալ Ֆոնդինգի» սեփականատերը ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝  Նոնո Սարգսյանի ամուսինը։

Բոբբի Սինգհ Կանգը և Նոնո Սարգսյանը «Ջի Թի Բի Հոլդինգսի» միջոցով նաև այլ ընկերություններ են գրանցել․ հոկտեմբերին՝ «ՋԻ ԹԻ Բիլդ» ՍՊԸ, նոյեմբերին՝ «ՋԻ ԹԻ ԲԻ Փրոփրթիս» ՍՊԸ։ 2022-ի սեպտեմբերին Նոնո Սարգսյանը ձեռք է բերել նաև ՀՅԴ-ականներ Հակոբ Մաթիլյանին, Սիմոն Սիմոնյան Անդունիին, Քեվորք Խարչաֆջյանին պատկանող «Յունիոն-Սերվիս» ՍՊԸ-ն։

Որպես «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ի տնօրեն 2022-ի հուլիսից մինչ օրս պետռեգիստրում նշված է ԱՄՆ քաղաքացի Անուջ Արորան։ Նա ակտիվ մասնակցել է ՇՄԱԳ հանրային լսումներին։ Այս լսումներին մասնակցել են նաև «Ջի Թի Բի Հոլդինգսի» ղեկավար կազմից Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի նախկին օգնական, Թեհմինա Վարդանյանը՝ «Հանրապետական» կուսակցության անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու, Երևանի ավագանու  «Լույս» դաշինքի անդամ։

Կառավարական արտոնություն

Ի դեպ, անցած տարի դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունը երկարաձգել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ 6 ամիս ժամկետով սահմանված արգելքը՝ սահմանելով մինչև 2023 թ. հուլիսի 27-ը։ Ըստ գործադիրի՝ մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակն է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունն՝ օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:

Գայանե Խաչատրյան