Աշխարհն այսօր ապրում է՝ քննարկելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները, հայտարարությունները, և փորձում է հասկանալ՝ ինչպիսի հետևանքներ դրանք կունենան։ Աղմկահարույց որոշումներից է USAID-ի գործունեության սառեցումը, կառույցի ծրագրերի վերանայումն ու անկախ կարգավիճակի փոխարեն Պետքարտուղարությանը ենթակա կարգավիճակի տրամադրումը։ Ըստ Reuters-ի՝ USAID-ում ավելի քան 10 000 աշխատակիցների փոխարեն կարող է մնալ 300-ից էլ պակաս աշխատակից ամբողջ աշխարհում։ …

