Հայաստանն արժանի է դրվատանքի, իսկ Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության պատմական հնարավորությունից. Եվրախորհրդարանի հայտարարությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ բանակցությունների հաջող ավարտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԽ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ։

«Հայաստանի կառավարությունն արժանի է դրվատանքի՝ այս նշանակալի զարգացման համար, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չլուծված հոդվածների վերաբերյալ, ինչպես նաև համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու պատրաստակամություն դրսևորելու մասին հայտարարություն տարածելու համար։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի այս պատմական առիթից՝ վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և կառուցելու բարգավաճ Հարավային Կովկաս՝ ստորագրելով և կյանքի կոչելով խաղաղության համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։

ԵԽ-ն նաև խրախուսում է հետագա առաջընթացը սահմանների սահմանազատման գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը ցանկացած երկրի ինքնիշխանության և իրավասության, փոխադարձության և իրավահավասարության հիման վրա, ինչը տարածաշրջանային զարգացումը խթանելու, կապն ընդլայնելու և կայուն խաղաղություն ու բարգավաճում ապահովելու հիմնական միջոցն է և հեշտացնում է հաշտեցումը համայնքների միջև՝ հիմնված մարդկանց հետ շփման ավելացման վրա:

«Նույն ոգով մենք նաև վստահ ենք, որ Թուրքիայի կառավարությունը կօգտվի հնարավորությունից՝ աջակցելու տարածաշրջանում առկա դրական զարգացումներին և կպատասխանի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը` ի շահ սեփական քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի»,- ասված է ԵԽ-ի հայտարարության մեջ: