Նոր տույժեր կարող են ներդրվել․ ինչ է սպասվում «աղմկոտ» վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
Բոլորը

Բարձր երաժշտություն, ձայնային ազդանշաններ և հզոր խլացուցիչների ձայներ․ Factor TV-ն 75 րոպե տեսաձայնագրել է մայրաքաղաքի Սարյան-Պուշկին խաչմերուկի երթևեկությունը և ավելի քան 75 նման դեպք արձանագրել։ Այսինքն, յուրաքանչյուր րոպեում առնվազն մեկ անգամ տարածքի բնակիչներին ու անցորդներին անհանգստացնում է մեքենաներից եկող բարձր աղմուկը։

Թեև վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանք 5000 դրամի չափով, սակայն այս պահին տուգանքը զսպող գործոն չէ։

«Սիգնալ տալու» ավանդույթի դեմն առնելու մտադրության մասին վերջերս հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ խոսնակը հայտնել է, որ առաջիկայում մտադիր են առավել խիստ օրենսդրական կարգավորումներ կիրառել, ընդհուպ՝ հասնել կարգազանցի աուդիոհամակարգերի բարձրախոսների ու ազդանշանների առգրավման։

Իսկ ինչպե՞ս են որոշելու, թե որ մեքենան է ազդանշան տվել, եթե խաչմերուկներում դրված տեսախցիկները մեքենաների ձայները չեն արձանագրում՝ հարց է բարձրացնում «Ճանապարհային երթևեկության անվտանգության և վերահսկողության» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը։

2020 թվականից Հայաստանում օրենքով արգելվում է նաև մեքենաների խլացուցիչները վերասարքավորելը։ Նման մեքենաներով երթևեկող վարորդները տուգանվում են 10 հազար դրամով, ինչպես նաև վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրն ու վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի Ճանապարհային ոստիկանություն: Սակայն ոչինչ, կարծես, չի խանգարում, որ մեքենայի վաճառքի հայտարարություններում շեշտվի վերասարքավորված խլացուցիչներ ունենալու հանգամանքը որպես առավելություն։

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի շուրջ երեկ քննարկում է տեղի ունեցել խորհրդարանական հանձնաժողովում։ Նախաձեռնության հեղինակներն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Սերգեյ Բագրատյանն են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծերը բերել վերջնական տեսքի և ներկայացնել ԱԺ քննարկմանը։

Ինչ նախագիծ էլ մշակվի, թղթի վրա է մնալու՝ վստահեցնում է Արտակ Գաբոյանը՝ հիշեցնելով առանց ամրագոտու երթևեկելը կամ հանրային օբյեկտներում ծխելն արգելող օրենսդրական նորմերի չկատարումը։

Բարձր երաժշտություն միացրած երթևեկելու, անհարկի ձայնային ազդանշան տալու կամ վերասարքավորված խլացուցիչներով վարելու դեպքերն ինչպե՞ս են արձանագրում պարեկները և ինչպե՞ս են արձագանքում։ ՆԳՆ-ից Factor TV-ին փոխանցեցին, որ այս հարցերին կպատասխանեն միայն գրավոր հարցման պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան