Սպիտակ տունը հայտնում է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մեկնարկի մասին
Քաղաքականություն
18.03.2025 | 19:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցում են Վաշինգտոնի ժամանակով ժամը 10:00-ից։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան:
«Զրույցը լավ է ընթանում և դեռ շարունակվում է»,- գրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն X-ի իր միկրոբլոգում։
Թարգմանությունը Էմմա Չոբանյանի