Թրամփ-Պուտին հեռախոսազրույցն ավարտվել է․ այն շուրջ 2 ժամ է տևել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ամերիկյան NBC News-ի հաղորդմամբ՝ զրույցն ավելի քան մեկուկես ժամ է տևել։

Զրույցից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ «մեծ թվով հարցեր կան՝ կապված երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական կարգավորման հետ»։

«Այդ ամենը պետք է քննարկվի երկու նախագահների կողմից։ Մենք ձեզ կտեղեկացնենք այդ զրույցի արդյունքների մասին, ինչպես սովորաբար անում ենք։ Կանենք դա հնարավորինս արագ»,- ընդգծել էր նա։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ը գնահատում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև կապի պահպանումը։

Երկու երկրների ղեկավարների նախորդ զրույցը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին։ Մինչ այս, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները երեք տարի չէին շփվում։ Առաջնորդների միջև փետրվարյան պայմանավորվածությունների մշակմամբ Սաուդյան Արաբիայում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ Նրանք քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների վերականգնման, այնպես էլ Ուկրաինայում կարգավորման հարցեր։