2012 թվականից սկսած Կադաստրի կոմիտեում տեղեկատվական բազայի թվայնացման հետևանքով բազա են մուտքագրվել գույքերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություններ, որոնց հիման վրա սկսվել էր հաշվարկվել գույքահարկը, այս մասին ԱԺ նիստում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ «Սկսած 21 թվականից սկսեցինք բացահայտել բազմաթիվ թերություններ տվյալների բազայում, որոնց հիման վրա, ըստ էության, քաղաքացիներին առաջադրվել էր պակաս գույքահարկ, որոշ դեպքերում՝ ավել …

