Դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են …

