Ասլանյանն ասում է` «այ ոչխար, հիմար», դրանից է սկսվում. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում` դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվեցին ավտոբուսում ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով հիմնական դատալսումները։ Պաշտպանության կողմը հանդես եկավ եզրափակիչ ելույթներով: Դատական նիստին ներկա չէր տուժող Հակոբ Ասլանյանը:

Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ ավտոբուսում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որին մասնակցել են Սամվել Վարդանյանն ու Հակոբ Ասլանյանը։

«Կոնֆլիկտի ականատեսներն ուղևորներն ու ավտոբուսի հարգարժան վարորդն են եղել, որը հարցաքննվեց դատարանում։ Գործում եղած ապացույցների հետազոտությունը, տեսանյութը նաև Սամվել Վարդանյանի հարցաքաննությունը ցույց տվեցին, որ որ վերջինս 42 համարի ավտոբուսի մնացած ուղևորների հետ որևէ խնդիր չի ունեցել, իր խնդիրը եղել է քաղաքացիական դիրքորոշումը իշխանական լիազորություններով օժտված պաշտոնյայի նկատմամբ քննադատական երանգներով արտահայտվելու մեջ։ Եթե Ասլանյանի փոխարեն լինեին այլ պատահական ուղևորներ, այդ միջադեպը տեղի չէր ունենա։ Այսինքն՝ այստեղ խնդիրը Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի միջև է։ Մենք այս գործի քննության շրջանակներում մանրամասն անդրադարձել ենք Սամվել Վարդանյանի արտահայտած բոլոր բառերին, պահվածքին, տոնայնությանը։ Բայց քննության առարկա չի դարձել Հակոբ Ասլանյանի վարքը։ Սամվել Վարդանյանը շատ հանգիստ տոնով հարցադրում է անում՝ «մարդամե՞ջ եք դուրս եկել», այդ հանգիստ տոնից հոտո Հակոբ Ասլանյանն ասում է՝ «ա՛յ ոչխար, հիմա՛ր», հետո էլ հարվածում է, և Սամվել Վարդանյանը դրանից հետո բարձր տոնով ասում է՝ «ես քեզ խփեցի՞, որ դու ինձ խփեցիր»,- ասաց Հարությունյանը եզրափակիչ ելույթում։

Մանրամասները՝ տեսանյութում։