Մարդը ջղայնացած ա եղել, խնդրում ենք արդարացման վճիռ կայացնել. Ռուբեն Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
26.03.2025 | 16:36Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում` դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվում են ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով հիմնական դատալսումները։
Պաշտպանության կողմը հանդես է գալիս եզրափակիչ ելույթներով: Դատական նիստին ներկա չէ տուժող Հակոբ Ասլանյանը: