Խոշտանգման մասին՝ ոչ մի խոսք, բայց ինչքան ուժ ունեն, փորձում են դատել Սամվել Վարդանյանին․ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

Խոշտանգումն առանձնապես ծանր հանցագործություն է, այդ մասով ոչ մի նորություն չկա արդեն շուրջ մեկ տարի, Սամվել Վարդանյանի մասով ինչքան ուժ ունեն, փորձում են դատել։ Այս մասին դատարանի բակում Factor TV-ի հետ զրույցում ասաց Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ավտոբուսում ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով նիստից հետո։

Մելիքյանը տեղեկացրեց, որ խոշտանգման գործով որևէ նորություն չկա, թեև շուտով մեկ տարին կլրանա։ Հիշեցնենք՝ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը խուլիգանության կասկածանքով ձերբակալված Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը պատմել էին, որ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք խոշտանգել են Սամվել Վարդանյանին․ ծնկի են բերել, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Փոխարենը շատ արագ դատարան հասավ ավտոբուսում ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո նախաձեռնված քրեական վարույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան