Այս մեղադրանքն անհաղթահարելի դեֆեկտով է. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում` դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվեցին ավտոբուսում ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով հիմնական դատալսումները։ Պաշտպանության կողմը հանդես եկավ եզրափակիչ ելույթներով: Դատական նիստին ներկա չէր տուժող Հակոբ Ասլանյանը:
Պաշտպաններից Արամ Վարդևանյանն իր ելույթում նշեց, որ Սամվել Վարդանյանին ներկայացված մեղադրանքներն անորոշ են։

«Այս մեղադրանքը անհաղթահարելի դեֆեկտ ունի, անորոշ մեղադրանքով եկել է դատարան, բայց ես գիտեմ՝ ինչու է այդպես եղել։ Մտածել են՝ լավ, եթե խուլիգանությունից հրաժարվենք, ստացվում է, որ ընդունում ենք՝ միջանձնային է, բա եթե միջանձնային է, պատգամավորի հետ է վիճաբանություն ունենում, դա կարող է բավարար չլինել ատելության խոսքի համար, լավ, եկեք խուլիգանությունն էլ թողնենք։ Դրա համար ունեցանք այն պատկերը, որը կա։ Խնդիրն ամեն կերպ ինչ-որ ձևով մեղադրանք դատարան ուղարկելն էր»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի նույն օրը Վարդանյանը ձերբակալվել էր։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել խուլիգանության հոդվածով։ Այնուհետև մեղադրանքը լրացվել էր քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով: