Ինչու ենք հետաձգում ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցով որոշումը. Փաշինյանը փակագծեր բացեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Մենք ինչու ենք ասում, որ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է, այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի։ Կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք»,-ԱԺ- Կառավարություն հարցուպատասախանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱԿՀ Մինկսի խմբի համանախագահության լուծարման վերաբերյալ որոշումը, վարչապետը մանրամասնեց․ «Մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես ունենք քաղաքական որշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում՝ օրինակ, Արևմտյան Ադրբեջանի շարժում, և որ այս պատմությունը ոչ թե խաղաղության մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»։

Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ պահանջներ կան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Ես պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիը, նույնը պետք է հնչի նաև Ադրբեջանից, այդ թուղթը համատեղ աշխատանքի արդյունք է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։