Ճիշտ որոշում է․ Կիևում մեկնաբանել են ՀՀ ԱԺ-ի ընդունած ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին նախագիծը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի որոշումը՝ գնալ դեպի ԵՄ-ին անդամակցություն, շատ ճիշտ է։ Այս մասին AnalitikaUA-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նա նշել է, որ Եվրոպան հեռանկարային շուկա է՝ բարձր մրցակցությամբ, բայց, միևնույն ժամանակ, տեղ զբաղեցնելու, լավ գումար վաստակելու և ֆինանսական ու տեխնոլոգիական մեծ հնարավորությունների հասանելիության հնարավորություններով։

«Իմ կարծիքով՝ սա լավագույն տարբերակն է Հայաստանի համար։ Կրկին ինտեգրվում եք ժամանակակից համաշխարհային հանրությանը։ Աշխարհը բաց է, սահմանները բաց են, և սա կտրուկ կբարելավի կյանքի որակը և կկայունացնի իրավիճակը բուն Հայաստանում։ Ինձ համար ակնհայտ է, որ եվրաինտեգրումը միշտ ճիշտ ընտրություն է։ Այլ հարց է, որ մենք միասին գտնվում ենք նույն դաշտում՝ նախկին խորհրդային դաշտը, որը Ռուսաստանն իրենն է համարում»,- հավելել է Պոդոլյակը։

Նա կարծում է, որ Մոսկվան հնարավորինս կավելացնի ճնշումը Հայաստանի վրա, ինչպես դա արել է Ուկրաինայի պարագայում, նաև կանի հնարավոր ամեն ինչ՝ խոչընդոտելու ՀՀ-ի եվրաինտեգրմանը։

«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ հետխորհրդային տարածքը երևա անբարեկարգ, ավերված, քաոսային, և Ռուսաստանից բացի՝ ոչ ոք չկարողանա այնտեղ որևէ ծրագիր իրականացնել և թույլ տալ մարդկանց ապրել եկամուտների այլ մակարդակով»,- նշել է Պոդոլյակը՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է գերիշխել միայն այնտեղ, որտեղ կան շատ թույլ շուկաներ, թույլ զարգացած տեխնոլոգիաներ և ցածր կենսամակարդակ, քանի որ հնարավոր է սպեկուլյատիվ սակարկել նման երկրների հետ և փոխարենը գազը վաճառել 20%-ով ավելի էժան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի