Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա, որտեղ կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանյան ակումբի մրցակիցը Ռումինիայի չեմպիոն «Ունիվերսիտատեա Կրայովան» է, որի դեմ արտագնա խաղը կկայանա օգոստոսի 20-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգա է տեղափոխվել Չեմպիոնների լիգայից, որի որակավորման երրորդ փուլում պարտվել էր Սլովենիայի չեմպիոն …

