Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վիետնամի վարչապետ Լե Մին Հունը և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նրանք ընդգծել են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և երկկողմ համագործակցության խորացման պատրաստակամությունը։

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունը շնորհավորական ուղերձում ասված է.

«Վիետնամի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ցանկանում եմ հղել Ձեզ ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման առիթով։

Վիետնամը մշտապես կարևորում է Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և ուրախությամբ արձանագրում է, որ Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ և հասնել բազմաթիվ դրական արդյունքների։

Վիետնամի կառավարությունը և անձամբ ես միշտ պատրաստ ենք սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ Ձեզ հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում հզոր առաջընթաց ապահովելու, երկու երկրների ժողովուրդների բարօրության, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու բարգավաճման համար։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր բարձր պետական պաշտոնում»։

Կամբոջայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն, Կամբոջայի թագավորական կառավարության անունից ցանկանում եմ իմ ջերմագին շնորհավորանքները հղել Ձերդ Գերազանցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Ձերդ Գերազանցության նորացված մանդատը արտացոլում է Ձեր հմուտ ղեկավարության և ակնառու փորձի նկատմամբ վստահության բարձր մակարդակը։ Վստահ եմ, որ Ձերդ Գերազանցության իմաստուն ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի հասնել ավելի մեծ բարգավաճման և կայուն զարգացման՝ ի բարօրություն իր ժողովրդի, միաժամանակ ամրապնդելով իր կառուցողական ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային հարցերում։

Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում հիմնվել են փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա։ Այս ոգով ես անհամբեր սպասում եմ Ձերդ Գերազանցության հետ սերտ համագործակցությանը՝ մեր երկկողմ կապերն ամրապնդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և համագործակցության նոր հնարավորություններ ուսումնասիրելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։

Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը, ինչպես նաև Ձեր անձնական քաջառողջության, երջանկության և Ձեր ազնիվ ջանքերի իրականացման գործում շարունակական հաջողությունների մաղթանքները»։