Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրի հատվածում, 4 անձ փորձել է ապօրինի հատել սահմանը։ IHA գործակալության փոխանցմամբ՝ նրանցից մեկը՝ 28-ամյա Իսմայիլ Ադիրը, անհետացել է։ Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել։ Բացի այդ, տեղեկություններ են տարածվում, թե ընկերները որոշել են միասին ձկնորսության գնաց։ Հաղորդվում է, որ ժանդարմերիայի և AFAD-ի (Աղետների և արտակարգ իրավիճակների վարչություն) խմբերն Ադիրին գտնելու գործողություններ են սկսել։ …

