Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում կին աշխատակիցները ծաղիկներ են ստանում՝ գրելով՝ «Արդարադատության նախարարության կին աշխատակիցների համար անակնկալը ստացվեց»։ Factor.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներով են աշխատակիցներին ծաղիկներ նվիրել։ «Կակաչները գնվել են աշխատակիցների արհմիության միջոցներով»,- ասաց խոսնակը՝ հավելելով, որ «շատ քիչ, սիմվոլիկ գումար է ծախսվել։ Ծաղիկներն ենք գնել միայն, մնացածը մեր …

