Զելենսկին հաստատել է․ ԱՄՆ-ը Ուկրաինայի համար նախատեսված զինամթերքը վերաուղղել է Մերձավոր Արևելք

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ը վերաուղղել է Ուկրաինայի համար նախատեսված հրթիռները Մերձավոր Արևելք։

«Մենք պայմանավորվել էինք նախորդ վարչակազմի (Ջո Բայդենի-խմբ․) հետ մի ծրագրի շուրջ, որի վրա հույս էինք դրել՝ 20 հազար «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) դեմ պայքարելու համար նախատեսված հրթիռներ։ Դա թանկ չէր, բայց յուրահատուկ տեխնոլոգիա էր։ Մենք այդ 20 հազար հրթիռների հույսին էինք։ Այսօր առավոտյան իմ պաշտպանության նախարարն ասաց, որ ԱՄՆ-ը դրանք տեղափոխել է Մերձավոր Արևելք»,-հայտարարել է Զելենսկին։

Պենտագոնի՝ զենքը վերաուղղելու որոշման մասին մի քանի օր առաջ հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարության ներքին փաստաթղթին։ Խոսքը այն տեխնոլոգիաների մասին է, որոնք Ուկրաինան օգտագործում է ռուսական անօդաչու սարքերից պաշտպանվելու համար։

Նշենք, որ «Շահեդ» (Shahed) անվանումով դրոնները արտադրում է Իրանը (օրինակ՝ Shahed-131, Shahed-136), և Ռուսաստանը լայնորեն օգտագործում է դրանք Ուկրաինայում՝ որպես ինքնաոչնչացող (կամ «կամիկաձե») դրոններ՝ հարվածելու ենթակառուցվածքներին, քաղաքացիական օբյեկտներին և ռազմական թիրախներին։