Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է թույլ չտալ Գրետա Թունբերգին տեղափոխող նավի ժամանումը Գազայի ափեր

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը  հանձնարարել է զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին թույլ չտալ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգին և նրա համախոհներին տեղափոխող Madleen նավի մոտենալը Գազայի ափերին: Ինչպես հայտնում է  Sky News-ը, Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ  թույլ չեն տա որևէ մեկին խախտել Գազայի ծովային շրջափակումը, որի գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ին զենքի փոխանցումը կանխելն է։

Նա հակասեմիտ է համարել Գրետա Թունբերգին և համախոհներին՝ պնդելով, որ նրանք տարածում են ՀԱՄԱՍ-ի քարոզչությունը:

Համաշխարհային ճանաչում ունեցող բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը հունիսի 1-ին Իտալիայի Կատանիա նավահանգստից նավարկել է Madleen նավով՝ միանալով Գազայի օգնության առաքելությանը։

Առաքելությունը կազմակերպել է «Ազատության նավատորմ» կոալիցիան՝ նպատակ ունենալով հաղթահարել Գազայի շրջափակումը և նպաստել հումանիտար ճգնաժամի լուսաբանմանը։ Եռօրյա վտանգավոր ճանապարհորդությունը ցուցադրման ակցիա է, որը ընդգծում է ավելի քան երկու միլիոն բնակչության տառապանքները՝ շրջափակման պայմաններում։

Հիշեցնենք, որ պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Համասի կողմից հարավային Իսրայելի վրա իրականացված հարձակումից հետո։

Անցած ամիս «Ազատության նավատորմի»՝ ծովով Գազա հասնելու փորձը ձախողվել է, երբ խմբի մեկ այլ նավ հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերի կողմից՝ Մալթայի մոտ գտնվող միջազգային ջրերում։

Խումբը մեղադրել է Իսրայելին այդ հարձակման համար, որի արդյունքում վնասվել է նավի առջևի հատվածը։