Երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիները դուրս են գրվել բժշկական կենտրոնից, իսկ պարեկն ունի թեթև վնասվածք։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից. «Նախնական տվյալներով՝ պարեկն այսօր դուրս կգրվի բժշկական կենտրոնից»,- նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք՝ երեկ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ …

