Հունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ:

