Բաքվում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է ադրբեջանական պետական AZTV հեռուստաալիքի «Həftə» («Շաբաթ») հաղորդաշարի հեղինակին, որը կրկին մեղադրել է ԱՄՆ-ին հակաադրբեջանական քաղաքականության մեջ՝ օգտագործելով ոչ դիվանագիտական արտահայտություններ։ «Վերջին ժամանակներս շատ են դպրոցական մակարդակի հայհոյանքները՝ ուղղված ամերիկյան հորինված սարսափ պատմությունների դեմ: Այս ամսվա գլխավոր հիթերը AZTV-ի Həftə հաղորդաշարի կողմից՝ «açıq shantaj» (բաց շանտաժ) և «namərdlik» արտահայտությունների տեսքով («անազնվություն») …