Դատապարտում ենք Սյունիքի մարզում և Երևանում տեղի ունեցած դաժան բռնությունները՝ ուղղված կնոջ և նրա եղբոր նկատմամբ․ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Լուրեր

05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
Բոլորը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել՝ կապված Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Վարուժան Մարտիրոսյանի երկու երեխաներին ծեծի ենթարկելու առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան խորը մտահոգությամբ է արձագանքում հունիսի 17-ին Սյունիքի մարզում և Երևանում տեղի ունեցած խիստ անթույլատրելի դեպքին, երբ, ըստ հաղորդման, Սյունիքի մարզի գյուղապետերից մեկի կողմից դաժան ծեծի է ենթարկվել 34-ամյա կին Մ. Մ.-ն, իսկ նրան ուղեկցող եղբայրը՝ 39-ամյա Կ. Մ.-ն, հետագայում հարձակման է ենթարկվել Երևանում՝ Խաղաղ Դոնի փողոցում, մի խումբ անձանց կողմից։

Այս դեպքը ոչ միայն ծայրահեղ դաժանություն է, այլ նաև խորը մտահոգություն է առաջացնում՝ կապված պետական պաշտոնյաների կողմից հնարավոր իշխանության չարաշահման, ինչպես նաև կանանց նկատմամբ շարունակական բռնությունների հանդուրժման և անպատժելիության հետ։ Տեղեկությունները, ըստ որոնց՝ բռնության գործողությունները կազմակերպվել են Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի կողմից, պահանջում են անհապաղ և թափանցիկ հետաքննություն։

Մենք խստորեն դատապարտում ենք այս դաժան և արժանապատվությունը ոտնահարող արարքները՝ անկախ դրանց իրականացնողի սոցիալական դիրքից կամ պաշտոնեական կարգավիճակից։ Բռնությունը երբեք չի կարող արդարացվել, իսկ պաշտոնեական դիրքը չպետք է ծառայի որպես հարթակ՝ անձնական հաշիվներ լուծելու համար։
Կոալիցիան կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝
– իրականացնել արդար, անաչառ և լիարժեք քննություն,
– պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց՝ անկախ նրանց պաշտոնական կամ քաղաքական կարգավիճակից,
– ապահովել զոհերի լիարժեք պաշտպանություն և աջակցություն՝ մասնավորապես հաշվի առնելով նրանց ծայրահեղ ծանր վիճակը։

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Մ.Մ.-ի և Կ.Մ.-ի ընտանիքին, և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու բռնության բոլոր ձևերի դեմ և պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ՝ արժանապատվորեն ապրելու և պաշտպանված լինելու իրավունքը»։

«Ծեծ չի եղել է, սպանության փորձ են արել։ Եկել սպանում էին, բայց բախտի բերմամբ սաղ ա մնացել»,- Factor TV-ին ասել էր Վարուժան Մարտիրոսյանը՝ նկարագրելով երեկ առավոտյան իր երկու երեխաների հետ տեղի ունեցած միջադեպը։