«Սպանության փորձ են արել». փոխադարձ մեղադրանքներ՝ Տաթև գյուղի ծեծկռտուքի դեպքով. վարչական ղեկավարը ձերբակալվել է

Լուրեր

06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ծեծ չի եղել է, սպանության փորձ են արել։ Եկել սպանում էին, բայց, բախտի բերմամբ, սաղ ա մնացել»,- Factor TV-ին ահազանգում է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Վարուժան Մարտիրոսյանը՝ նկարագրելով երեկ առավոտյան իր երկու երեխաների հետ տեղի ունեցած միջադեպը։

Հոր խոսքով՝ երեկ առավոտյան ժամը 10-ին 34-ամյա դուստրը՝ Մարո Մարտիրոսյանը, իր «Նիսսան» մակնիշի մեքենայով գյուղի տարածքում է եղել, երբ Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն իր «Նիվա» մեքենայով սկզբում հարվածել էր հետևից, ապա կողքից, վերջում՝ դիմացից, իջել էր մեքենայից և բացել աղջկա մեքենայի դուռը, ինչից հետո 3 տղամարդ դաժան ծեծի են ենթարկել նրան․

«Ձեռքը գցել, դուռը բացել ա ու խփել աղջկաս դեմքին, հետո երեք հոգով հարձակվել ու սկսել են դաժան ծեծել։ Ծանր վիճակով տեղափոխել ենք «Գորիսի» հիվանդանոց, հետո՝ «Էրեբունի» ԲԿ։ Էնտեղ սպասում էինք բժշկին, մեկ էլ մի արնաշաղախ մարդ բերեցին հիվանդանոց, իմ աչքի դեմով անցան՝ չճանաչեցի, հետո պարզվեց՝ տղես ա։ Իրեն էլ Երևանում էին ծեծել։ Աղջիկս քթի կոտրվածք է ստացել, բացի դրանից՝ ամբողջ մարմինը ցավում է, մի սաղ տեղ չեն թողել, տղաս էլ՝ ոտքի վնասվածք ու մարմնի սալջարդեր ունի»։ 

Փաստացի, միջադեպը գրանցվել է Տաթև գյուղի ներկա և ներկա վարչական ղեկավարների միջև, որոնց միջև լարվածությունը խորացել է դեռևս 2018 թվականից։ Վարուժան Մարտիրոսյանի խոսքով՝ ինքն ու Գոռ Մինասյանը 2018 թվականից հողակտորի սեփականության շուրջ միջադեպ են ունեցել, որն էլ տարիների ընթացքում ավելի է սրվել. 

«6 տարի ա կա խնդիրը։ 2018 թվականի մարտ ամսին իմ տարածքից գաղտնի ձևով տարածք են սեփականաշնորհել, հետո հեղափոխությունը, որ եղել ա, մի տարի ձեն չեն հանել։ 2019 թվականին եկել են իմ տարածքը, որը ես սեփականաշնորհել եմ դեռ 27 տարի առաջ, ու էդ փաստաթղթերն են ցույց տալիս։ Ես նույն պահին դիմել եմ ոստիկանություն ու դատարան, բայց գործը ձգվում ա, էդ տարածքից էլ ձեռ չեն քաշում։ Հիմա էլ քաղաքական հակառակորդներ ենք, սրա համար էլ սենց բան ա եղել»,- մանրամասնում է Մարտիրոսյանը։ 

Վարուժան Մարտիրոսյանը նշում է, որ երեկ Երևանում որդուն ծեծելու դեպքի վայրում տեսախցիկներ են եղել, որոնք կատարվածը ֆիքսել են, բացի դրանից ոստիկանության աշխատակիցներ են մոտեցել, կանխել ավելի ծանր շարունակությունն ու բռնություն գործադրած տղաներին ձերբակալել։ Աղջկան ծեծելու դեպքով հայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ 

Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև միջադեպի մասնակից մյուս կողմի հետ, Գոռ Մինասյանի հետ խոսել չկարողացանք։ Զանգահարեցինք Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Սամվել Լալայանին, ինչպես նաև նրա առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին։ Նրանք, սակայն, հավաստիացրին, որ միջադեպից տեղյակ չեն։ Փոխարենը, Տաթևի համայնքապետարանի մամուլի քարտուղարը մեզ ուղղորդեց խոսել աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանի հետ, պատճառաբանելով, որ նա կարող է մանրամասներ պատմել։

Մեզ հետ զրույցում Մարի Թևոսյանը ներկայացավ Գոռ Մինասյանի հարազատներից է և շեշտեց՝ Մարտիրոսյան ընտանիքը ստում և խեղաթյուրում է իրականությունը, որևէ դաժան ծեծ տեղի չի ունեցել, ավելին՝ մեքենայի ղեկին ոչ թե Գոռ Մինասյանն էլ եղել, այլ նրա ընկերը.

«Մարտիրոսյան ընտանիքը Գոռ Մինասյանի հետ գտնվում էր տարիներ տևող թշնամանքի մեջ և սա շատ լավ առիթ էր, որ սևացնի Գոռի անունը։ Իրականում միջադեպն այսպես էլ եղել. Մարո Մարտիրոսյանը մեքենայով փորձել էր իմ կյանքին վտանգ սպառնացող գործողություն իրականացնել։ Ես դիմել եմ Գոռի ընկերոջը, որն այդ ժամանակ նրա մեքենայով է եղել ճանապարհին, խնդրել եմ հետևի նրան, որովհետև մտածել եմ՝ մի բան է ուզում ձեռնարկի, քանի որ Մարոն վարել է այն մեքենայի հետևից, որում ես էի գտնվում։ Դրանից հետո մեր մեքենան առաջ էր գնացել ու ես չեմ տեսել, թե ինչ էր կատարվել հետո»։ 

Թևոսյանի խոսքով՝ սուտ էր նաև այն տեղեկությունը, թե Մարոն ծանր վիճակով է տեղափոխվել հիվանդանոց. «Ես եմ Գորիսի հիվանդանոցի բժշկի հետ խոսել, նա ասել էր՝ նորմալ վիճակում է գտնվում, կարող է դուրս գրվել, սակայն իր ծնողները ցանկանում են տեղափոխել Երևան։ Բժիշկն էլ ասել էր՝ ոչ մի խնդիր չեմ տեսնում, կարող եք ձեր աղջկան որտեղ ուզում եք տեղափոխել, նրանք էլ պնդել են, որ Շտապօգնության մեքենայով տեղափոխեն,  ու այսպես տարել են «Էրեբունի» ԲԿ»։ 

Մարի Թևոսյանը մեզ հետ զրույցից առաջ քննչական բաժնում հարցաքննվում էր վկայի կարգավիճակով։ Ինչպես Factor TV-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ 2025 թվականի հունիսի 17-ին ՀՀ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, ինչպես նաև խուլիգանության հոդվածների հատկանիշներով։ Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց. 

«Բացի այդ, վարույթ է նախաձեռնվել նաև խուլիգանական դրդումներով գույքը վնասելու, մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելու և մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով։ Տուժող է ճանաչվել երկու անձ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 

Ինչպես Սյունիքի մարզի, այնպես էլ Երևանի միջադեպերով այս պահին մեկական անձ ձերբակալված է։ Factor TV-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է Գոռ Մինասյանը։ 

Ռոզա Վարդանյան