Գարեգին Բ-ն մեկօրյա այցով մեկնել է ԱՄԷ
Հունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ:
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրոթյան՝ քննարկվելու են ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցեր։