«Ես և իմ եղբայր Էրդողանն ուս ուսի տված էինք Ղարաբաղի հարցում». Ալիև

Լուրեր

10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
Բոլորը

«Ես և իմ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուս ուսի տված էինք նաև Ղարաբաղի հարցում։ Մենք միասին էինք պատերազմի առաջին օրվանից։ Պատերազմի առաջին ժամերին Թուրքիայի նախագահի կողմից ցուցաբերված քաղաքական և բարոյական աջակցությունը, այն փաստը, որ թուրք ժողովուրդը մեզ հետ էր, մեզ լրացուցիչ ուժ տվեց»,- ադրբեջանական‪ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը թուրքական  Քահրամանմարաշում «Ադրբեջան» թաղամասի բացման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են Ղարաբաղյան երկրորդ  պատերազմի առաջին օրվանից։

«Այսօր Թուրքիա-Ադրբեջան միասնությունը կարևոր գործոն է ոչ միայն մեր երկրների, այլև համաշխարհային մասշտաբով։ 4 տարի առաջ մեր կողմից ստորագրված Շուշայի հռչակագրով մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացան դաշինքի մակարդակի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանի։

Հավելենք, որ ադրբեջանական թաղամասի բացումից առաջ Էրդողանն ու Ալիևը նաև երկկողմ բանակցություններ են անցկացրել։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: Factor.am-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր. որ Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի