Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը ուղերձ է հղել «Իսրայելի ռեժիմի հովանավոր Միացյալ Նահանգներին»՝ նոր, առաջադեմ հրթիռով իսրայելական թիրախներին հարվածելով, փոխանցում է Mehr գործակալությունը։ ԻՀՊԿ-ն Իսրայելի վրա Իրանի կողմից կատարված «պատժիչ հարվածների 11-րդ ալիքից հետո» հայտարարել է, որ վերջին համազարկում օգտագործված առաջին սերնդի «Ֆաթթահ» հրթիռները բազմիցս թափանցել են Իսրայելի ՀՕՊ համակարգերը …

