Իրանը հայտարարել է՝ Իսրայելին նոր առաջադեմ հրթիռներով է հարվածել, որը ուղերձ է ԱՄՆ-ին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել  է, որ Թեհրանը ուղերձ է հղել «Իսրայելի ռեժիմի հովանավոր Միացյալ Նահանգներին»՝ նոր, առաջադեմ հրթիռով իսրայելական թիրախներին հարվածելով, փոխանցում է Mehr գործակալությունը։

ԻՀՊԿ-ն Իսրայելի վրա Իրանի կողմից կատարված «պատժիչ հարվածների 11-րդ ալիքից հետո» հայտարարել է, որ վերջին համազարկում օգտագործված առաջին սերնդի «Ֆաթթահ» հրթիռները բազմիցս թափանցել են Իսրայելի ՀՕՊ համակարգերը և «Իրանի հզորության մասին ուղերձ են հղել Թել Ավիվի ռազմատենչ դաշնակցին, որը մոլորեցնող ցանկություններ ունի»։

«Այս գիշերվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք ձեռք բերել օկուպացված տարածքների երկնքի նկատմամբ, որոնց բնակիչները լիովին անպաշտպան են դարձել իրանական հրթիռային հարվածներից»,- ասվում է հայտարարության մեջ։

Գիշերը Իրանը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Ըստ համացանցում տարածվող կադրերի` նաև հրդեհներ են բռնկվել։ Իսրայելական կողմը տուժածների մասին տեղեկություններ դեռ  չի հաղորդել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի