Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստը․ ականապատման մասով հարցերի է պատասխանել Դավիթ Մանուկյանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը պետական մեղադրողի հարցերին է պատասխանել ականապատման վերաբերյալ։

«Սովորական խաղաղ ժամանակներում, երբ ես զորամասի հրամանատար էի, ականների հետ կապված միջադեպեր էին լինում (նկատի ունենալով ականների տեղադրումը): Չնայած այդքան մեծ մասշտաբով չէին, սակայն  տեղի էին ունենում: Շատ հստակ հրահանգներ էին տրվում ձևաթղթերի և քարտեզների պահպանման վերաբերյալ: Ականների տեղադրման յուրաքանչյուր գործողությունից առաջ բարձրագույն հրամանատարությունը հրաման է տալիս»,- ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հրամանում հստակ նշված է եղել, թե ինչ քանակությամբ պետք է պատրաստվեին ձևաթղթերի, քարտեզների և դիագրամների պատճեններ։ Մանուկյանն այնուհետև ասել է. «Այնտեղ հասցեները նշվում են, որպեսզի մենք իմանանք, թե ինչ և որտեղ ուղարկել։ Մենք նաև գործել ենք հրամանում նշված կետերին համապատասխան»։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին տեղի ունեցած նախորդ նիստում ևս հարցաքննվել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ցուցադրվել էր նաև Շոշի միջնակարգ դպրոցում 44-օրյա պատերազմի ժամանակ զինծառայողների հանդիպման տեսագրությունը, որտեղ ելույթ ունենալով՝ Սամվել Բաբայանը, իբր, հրահանգներ է տալիս զինվորականներին և բացատրում Շուշիում հակառակորդին շրջապատելու առաջիկա գործողության ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի