Բաքվում շինծու գործերով նիստում կրկին Լևոն Մնացականյանն է հարցաքննվել

Լուրեր

23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 17:28
Մանկական պոռնոգրաֆիա դիտելու գործով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 17:25
ԵՄ-ն հաստատել է Կիևին վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
23.04.2026 | 17:23
ՄԱՍԿ-ը 2-2,5 տոկոսից ավելի չէր ստանալու, որոշեցինք չմասնակցել․ Հակոբ Ասլանյանը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին
23.04.2026 | 17:19
Վճռական ենք. ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 2021-ին. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 17:09
Գործադիրն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր
23.04.2026 | 16:58
Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, վաղը ինտենսիվ տեղումներ են սպավում՝ նաև ձյան տեսքով
23.04.2026 | 16:47
Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը
23.04.2026 | 16:36
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից. գյուղերում ջրհեղեղներ են
23.04.2026 | 16:28
8 կուսակցություն և 1 դաշինք ներկայացրել են փաստաթղթերը. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 16:19
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23.04.2026 | 16:10
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
23.04.2026 | 15:51
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստի ընթացքում Ադրբեջանի գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովը հարցեր է ուղղել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։

Նա նշել է, որ 2015-2018 թվականներին եղել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, 2018-2019 թվականներին՝ արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավար, իսկ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսի սկիզբը՝ ոստիկանապետ, որից հետո թոշակի է անցել։

«Պաշտոնից ազատվելուց հետո ես չեմ աշխատել որևէ պետական ​​կամ պաշտոնական վայրում, դարձել եմ թոշակառու»,- հավելել է նա։

Պետական ​​մեղադրողի հարցերին ի պատասխան՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը մի քանի ուղղություններում է եղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ։ Նա հավելել է, որ պատերազմի ընթացքում տարբեր ժամանակներում երկու անգամ Հարությունյանն իրեն խնդրել է օգնել տեղական իշխանություններին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության հարցերում, ինչպես նաև ստուգել հրետանու վիճակը: Մնացականյանը, իր հերթին, այցելել է Հադրութ, Մատաղիս և այլ շրջաններ։

Դրանից հետո դատարանում ցուցադրվել է, իբր, Շոշի միջնակարգ դպրոցում 44-օրյա պատերազմի ժամանակ զինծառայողների հանդիպման տեսագրությունը, որին մասնակցել է նաև Լևոն Մնացականյանը։ Հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Սամվել Բաբայանը, իբր, հրահանգներ է տալիս զինվորականներին և բացատրում Շուշիում հակառակորդին շրջապատելու առաջիկա գործողության ծրագիրը։ Լևոն Մնացականյանը, իբր, հաստատել է իր մասնակցությունն այդ հանդիպմանը և ասել, որ տեսագրվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին, խորհրդակցությունը անցկացրել է Սամվել Բաբայանը։ Մնացականյանն ասել է, որ նպատակն էր հարձակվել 3 գումարտակով և փակել ճանապարհը Չանաղչիի, Կարմիր տակի և Շուշիի ուղղություններով։ Այսինքն՝ ուժերը պետք է բաժանվեին, իսկ հակառակորդը պետք է զրկվեր ամեն տեսակի աջակցությունից։ Հաջող գործողության արդյունքում ապագայում ավելի հեշտ կլիներ պաշտպանել Շուշին։ Գործողությունը պետք է սկսվեր ժամը 6-ին։ Սակայն ղեկավարության հեռանալուց հետո այնտեղ մնացած հրամանատարները դժգոհություն են հայտնել ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ իրենք պատրաստ չեն դրան, և որ իրենց ժամանակ չի տրվել նախապատրաստվելու համար։ Մնացականյանը հայտարարել է, որ գործողությունը չի իրականացվել։

Անդրադառնալով Լևոն Մնացականյանի նախորդ հայտարարություններին՝ դատախազը հիշեցրել է իր կարծիքը, որ «Իսկանդեր Մ», «Սմերչ», «Էլբրուս» և «Տոչկա Ու» հրթիռները չեն գտնվել Արցախի բանակի սպառազինության մեջ։ Այնուհետև նա հարցրել է, թե ո՞վ է հրաման տվել այդ հրթիռներն արձակել, իբր, «Ադրբեջանի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»։

«Այս զենքերը գտնվում են ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի հրետանու բաժնում, նրանք են կառավարում դրանք։ Ես չգիտեմ, թե հիմա ինչ կանոններ են գործում։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ փաստաթղթերի փաթեթը հաստատում է ՀՀ Անվտանգության խորհուրդը»,- ասել է Մնացականյանը։

Նա նաև ընդգծել է, որ Արցախը որևէ երկրի հետ զենք ներմուծելու որևէ համաձայնագիր չի կնքել՝ ասելով. «Թույլ տվեք պատասխանել այն ժամանակահատվածի մասին, երբ ես բանակի հրամանատար էի։ Ոչ մի երկրի հետ որևէ համաձայնագիր չի ստորագրվել, որևէ զենք կամ զինամթերք չի ներմուծվել: Մենք միայն զենք ենք գնել Հայաստանի զինված ուժերից՝ որպես դրանց մաս»:

Պատասխանելով մեղադրողի հարցերին՝ Մնացականյանը նշել է, որ 2016 թվականի Ապրիլյան մարտերից կարճ ժամանակ անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արցախի տարածքներ. «ՀՀ նախագահն ամեն տարի այցելում էր Ղարաբաղ և այցելում զորամասեր այցի շրջանակում։ 2016 թվականը բացառություն չէր։ Այսինքն՝ նա այդ տարի եկել և այցելել է զորամաս»։

Դատական ​​նիստի ժամանակ պետական ​​մեղադրող Վուսալ Աբդուլլաևը հարցեր է ուղղել Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Մանուկյանը խուսափել է պատասխանել հարցերի մեծ մասին։ Նա պնդել է, որ չի մասնակցել ադրբեջանական բնակչությանը, իբր, «իրենց տներից վտարմանը» ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 19-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի