ՌԴ-ն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակման հերթական փուլն են իրականացրել։ Այս մասին հայտնում է Meduza-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ռուս զինծառայողների մի խումբ» վերադարձել է ուկրաինական գերությունից, սակայն չի նշել նրանց թիվը։ Ռուս զինվորականները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ նրանք հոգեբանական և բժշկական օգնություն են ստանում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ ԶՈՒ-ի, Ազգային գվարդիայի և Սահմանապահ ծառայության զինծառայողները վերադարձել են Ուկրաինա։ Նրանց մեծ մասը գերության մեջ էր 2022 թվականից,  սակայն նաև չի նշել, թե քանի մարդ է փոխանակվել։

Ստամբուլում ուղիղ բանակցությունների ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնության էին եկել փոխանակել 18-ից 25 տարեկան ծանր վիրավորված զինվորների և գերիների, ինչպես նաև միմյանց փոխանցել պատերազմում զոհված զինվորների վեց հազար մարմին։

Հունիսի 9-ին Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել էին  25 տարեկանից երիտասարդ ռազմագերիների, իսկ հունիսի 10-ին և 12-ին  փոխանակված գերիների շարքում նաև ծանր վիրավորներն էին։ Ռուսաստանը մի քանի փուլով Ուկրաինային է փոխանցել զոհված զինվորների մարմիններ՝ ընդհանուր առմամբ ավելի քան վեց հազար։

Վլադիմիր Պուտինը հունիսի 18-ին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ռուսական կողմը Ուկրաինային տվել է վեց հազար մարմին, իսկ դրա դիմաց ստացել է 57-ը։

«Մենք պատրաստ ենք ևս մոտ երեք հազարն էլ տալ։ Սրանք ողբերգական թվեր են, բայց սա, այնուամենայնիվ, բանակցությունների դրական արդյունք է», – հավելել էր Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի