Զենքի գործադրմա՞ն, թե՞ հաշտության կոչ․ Սամվել Կարապետյանի հայտարարության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի հայտարարությունը դարձավ նրա ազատազրկման պատճառ։ Ըստ «Ֆորբս»-ի՝ 4 միլիարդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ 1000 մարդկանց ցանկում ընդգրկված ռուսաստանցի գործարարին Հայաստանում մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կաթողիկոսին ուղղված կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքներին, հայտարարել էր, որ աջակցում է եկեղեցուն։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամենին», – ասել էր «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատերը։

Թե որն է լինելու մասնակցության ձևը և ում հետ է իրականացնելու ենթադրյալ գործընթացները՝ Կարապետյանը չէր մանրամասնել։ Նրա այս հայտարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց շատ կոշտ գրառմամբ, որին հաջորդեց պաշտոնական մեղադրանք՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Կարապետյանը կալանավորվեց երկու ամսով։

Մինչ Կարապետյանի պաշտպանական թիմն ու մերձավոր շրջապատը այս գործը համարում են քաղաքական պատվեր, իշխանական թևը հարցադրում է անում՝ ի՞նչ ձևով էր գործարարը պատրաստվում մասնակցել այդ գործընթացներին։

«Հայտարարություն է անում և ասում, որ ինքը իր ձևերով դա կանի։ Չի ասում՝ քաղաքական գործունեություն։ Ավելի հեռու է գնում, ասում է՝ իմ ձևերով։ Սա ուղղակի չի լինում»,- ընդգծում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանը Կարապետյանի հայտարարությունը համարում է  Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի մաս։ Նա ընդգծում է՝ դժվար է ասել, թե Կարապետյանն ինչ նկատի ուներ «իր ձևով մասնակցելու» մասին խոսելիս, բայց հիշեցնում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հակադարձում է՝ Կարապետյանին կալանավորել են եկեղեցուն աջակցություն հայտնելու համար։ Սերժ Սարգսյանի թիմակիցը շեշտում է, որ իրեն չի հետաքրքրում՝ Կարապետյանը ինչ ձևով էր պատրաստվում աջակցել եկեղեցուն։

«Անկախ նրանից՝ դա ինձ հայտնի է, թե ոչ, կարող եմ արձանագրել երկու բան. առաջին՝ այն հոդվածը, որը հորինում են, կարում են Սամվել Կարապետյանի վրա, որևէ կապ չունի այդ հայտարարության հետ։ Իսկ ավելին, կարծում եմ, Կարապետյան ընտանիքը կասի։ Չեմ կիսում այն կարծիքը, թե այդ հայտարարության մեջ, բացի լավից, որևէ բան կար», – ասում է Մամիջանյանը։

Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Լիանա Գասպարյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանել էր, թե ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանը՝ «իր ձևով» մասնակցելու մասին խոսելիս։

«Այդ արտահայտության տակ որևէ այլ միտում չկա։ Կարապետյանն այն կարծիքին է, որ դա ընդամենը երկու կողմերի միջև հաշտության կոչ էր։ Եթե հաշտության չգան, ինքը իր միջոցներով կփորձի նրանց բերել հաշտության», – ասել էր Գասպարյանը։

Ուշագրավ է, որ մինչ այս Սամվել Կարապետյանը կամ նրա եղբայր Կարեն Կարապետյանը նման պարզաբանում չէին ներկայացնում։ Ավելին, երբ իրավական գործընթացները սկսվեցին ու վարչապետ Փաշինյանը գրեթե անդադար գրառումներ էր անում, Կարապետյանն էլ իր հերթին հանդես էր գալիս լարվածությունը թեժացնող հայտարարություններով։ Երբ կալանավորման որոշումից հետո հրապարակվեց Կարապետյանի ուղերձը, այնտեղ նույնպես չկային փաստաբանի ներկայացրած մեկնաբանությանը համարժեք ձևակերպումներ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում զենքի կիրառման ենթադրյալ սցենարը։

«Դուք կարծո՞ւմ եք, որ դա զենքի գործադրման մասին չէր։ Բա ի՞նչ էր։ Կա քաղաքական գործունեություն՝ դա ԱԺ-ն է, հարցազրույցներն են, քաղաքական գործունեություն կուսակցական մակարդակով։ Իսկ սա՝ ի՞նչի մասին էր։ Մարդիկ պետք է զգույշ լինեն նման արտահայտություններ անելիս։ Սա երկիր է», – ասում է Սիմոնյանը։

Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանը լռել է Հայաստանի և Հայաստանի շուրջ տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձությունների ժամանակ։ Օրինակ՝ Արցախի շրջափակման ժամանակ նա չի դիմել ՌԴ իշխանություններին՝ պահանջելով, որ խաղաղապահները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, թեև հրապարակավ հանդես է եկել մտահոգություն արտահայտող հայտարարությամբ։ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով ևս նա կոչ չի արել ՌԴ նախագահին ձեռնարկել գործուն քայլեր նրանց վերադարձի ուղղությամբ։ Ակնհայտորեն բացակայում են նաև հայտարարությունները ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին օգնություն չտրամադրելու, ՌԴ-ին գումար փոխանցելու, բայց Հայաստանին զենք չմատակարարելու մասին։
Նախկինում Կարապետյանը մտահոգիչ էր համարել Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս հավանական սցենարը և ԵՄ ինտեգրվելու հնարավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան