ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական …

