Եվրոպական խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Դրանք ներկայում բաղկացած են ոլորտային միջոցառումների լայն շրջանակից, ներառյալ՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների սահմանափակումները։ Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանից ԵՄ հում նավթի և որոշակի նավթամթերքի ներմուծման կամ փոխանցման …

