Կաշառք ստանալու և կաշառք տալու մեջ մեղադրվող 13 անձանց, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Լուրեր

06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնատար անձինք ապօրինի գործողություններ են կատարել, որի հետևանքով համայնքապետարանի բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 2 մլն ՀՀ դրամ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2024-2025 թվականներին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գործող սուպերմարկետների, հյուրանոցային համալիրների, ինչպես նաև տարբեր խանութների, գազալցակայանների, հանրային սննդի կետի և մի շարք այլ շինությունների վրա ապօրինի փակցված գովազդային վահանակների առկայության մասին, դրանք չապամոնտաժելու և իրավախախտումները չարձանագրելու համար հիշյալ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներից մի շարք անձանց օժանդակությամբ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանում հյուրանոցային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատիրոջ՝ աշխատելու թույլտվության (լիցենզիայի) բացակայության և սահմանված պետական տուրքը համայնքապետարանին վճարված չլինելու մասին, 2024 թվականի դեկտեմբերի 27-ին նրանից պահանջել և ստացել է կաշառք՝ իրավախախտումը չարձանագրելու և ԱՁ-ի աշխատանքներին չխոչընդոտելու համար:

Պաշտոնատար անձանց՝ վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով համայնքապետարանի բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 2 մլն ՀՀ դրամ:

Կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել 13 անձի, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: