Չենք փորձում մասնավոր սեփականություն խլել․ Արսեն Թորոսյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Չենք փորձում մասնավոր սեփականություն խլել»,- Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման նախագծին։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցը նշեց՝ վստահ են, որ քաղաքական և իրավական առումով ճիշտ որոշում են կայացրել։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը վաղուց է սկսվել, ընկերության աշխատանքի՝ հաճախակի հոսանքազրկումների թեմայով խորհրդարանում անգամ լսումներ և քննարկումներ են տեղի ունեցել։ Իշխանական պատգամավորը վստահեցնում է՝ ոչ թե իրենք ենք Սամվել Կարապետյանի հայտարարության հետևից գնացել, այլ՝ իշխանությունները գործողություններ են իրականացրել, և Սամվել  Կարապետյանն է այդ պայքարի մեջ մտել, որպեսզի ցույց տա, թե իր նկատմամբ  քաղաքական հետապնդում է իրականացվում։

«ՀՀ-ն իրավական պետություն է, որտեղ սեփականության իրավունքն ամբողջությամբ հարգված է և մասնավոր սեփականություն խլելու փորձ չի արվում։ Ռազմավարական նշանակության ընկերությունը, որը ծառայություն է մատուցում, փորձում ենք  այդ  հիմնարկի կառավարման արդյունավետությունը բարձրացնել»,- շեշտեց Թորոսյանը։

Նշենք, որ ՀԷՑ-ի փոխտնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրված ասուլիսում ՀԷՑ-ի պետականացման նախագիծն «անգրագետ» էր որակել։

Հիշեցնենք՝  «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձել էր վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն և հոգևորականներին թիրախավորելուն. «Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա»։ «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։

Այս հայտարարությանը հետևել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները Սամվել Կարապետյանի մասին։

Սամվել Կարապետյանը կալանավորվել է, ըստ ՔԿ-ի, ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ անելու համար։

Վառավարության վերջին նիստում էլ Փաշինյանը խոսել էր ՀԷՑ-ի պետականացումից՝ նշելով, որ ՀԷՑ-ը կարմիր գծերն անցել և պետք է այն արագ պետականացնել։ Երկու օր առաջ վարչապետը ֆեյսբուքի սոցիալական ցանցում գրել էր, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։

ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը կքննարկվի վաղը մեկնարկող ԱԺ արտահերթ նստաշրջանում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան