ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն: «Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է …

