Դատախազությունն ընթացք է տվել լրագրողի և ոստիկանի միջև միջադեպի վերաբերյալ հրապարակումներին

Լուրեր

10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազությունն ընթացք է տվել լրագրող Մերի Մանուկյանի և ոստիկանի միջև այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քասախցիները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել 59 համարի ավտոբուսի երթուղին։

Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիներ բերման ենթարկվեցին։ Լրագրող Մերի Մանուկյանը, որն աշխատում էր տեղում, ոստիկաններից մեկին հարց է ուղղում, թե ինչու է բերման ենթարկելիս քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրում։

«Ի՞նչ ես ուզում, դու ի՞նչ ես ուզում, դիմե՛ք լրատվական ծառայություն»,- բղավում է ոստիկանը, ապա պահանջում լրագրողից՝ չխոչընդոտել իրեն։

Մերի Մանուկյանը պահանջում է իր հետ հանգիստ խոսել։ Շուտով ոստիկաններն իրենց գործընկերոջը հեռացնում են լրագրողի մոտից։ Լրագրողը փորձում է այլ ոստիկաններից պահանջել, որ իր վրա բղավող ծառայողին հեռացնեն տարածքից, ինչից հետո բղավող ոստիկանը հարվածում է Մերի Մանուկյանին։

Այս միջադեպից հետո լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

Արաքս Մամուլյան