Տորնադոն տան միջով անցավ, երեխեքը վախեցած էին. Ապարանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
Բոլորը

«Ավտոտնակի տանիքը տարավ, ապակիները ջարդեց, տորնադոն տան միջով անցավ, երեխաները վախից լացում էին», – Factor.am-ի հետ զրույցում ասում է Ապարանի բնակիչներից մեկը։

Պատմում է՝ տանիքը սարքել էին, այս տարի էլ ցանկանում էին ներսի աշխատանքներն անել և տեղափոխվել։ «Վնասը մեծ է, բայց դե ինչ անենք, աղետի դեմ բոլորս էլ անզոր ենք»

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ Ապարանում վնասվել է 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց,  2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:

Ապարանի ավերիչ պտտահողմից հետո այսօր քաղաքում վնասների գնահատման ու վերականգնման աշխատանքներ էին տարվում։ Factor TV-ն շրջել է քաղաքում և արձանագրել, որ բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը: Տուժել են նաև հանրային նշանակության շենքեր, դպրոցներ, հանրային սննդի կետեր, պոկվել են ծառեր և սյուներ։ Քաղաքում այսօր գազը վերականգնվել է, սակայն դեռ չկա էլեկտրականությունը։ Ապարանում պտտահողմի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից մեկն անչափահաս է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան